‘Լֆիկների տերը’

1658

Վերջին տարիներին Հայաստանում փակվել է մոտ  4000 փոքր խանութ: Սա նշանակում է, որ նույնքան ընտանիք, գումարած մեկ-երկու աշխատողներ մնացել են առանց եկամտի, առանց օրվա հացի: Նման հանցագործությունները սովորաբար ունենում են կոնկրետ պատասխանատուներ: Օրինակ` Լֆիկը կրում է կոնկրետ պատասխանատվություն տասնյակ հազարավոր մեր քաղաքացիների խորտակված ճակատագրերի համար: Վաղը-մյուս օրը Լֆիկը հայտարարելու է, որ մեղավորը ինքը չէ, այլ իր տերը` Սերժ Սարգսյանը ու բացելու է փայերի ու ատկաների չափերը:Բայց դա որևէ մեկի համար չի կարող արդարացում լինել: 2008-ից սկսած, երբ մեկը մյուսի ետևից բացվում էին Լֆիկի սիթիները, բոլորին պարզ էր, որ ընդամենը մի քանի տարում խեղդամահ են լինելու փոքր ու միջին խանութները:

Երբ Լֆիկը ավերում էր Փակ շուկան, Սերժ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասում էր, որ իրենց թիմակցին իրենք սատարելու են մինչև վերջ` անկախ հանրության բողոքներից:

Հասկանալի է, որ սա Լֆիկի  սիրուն ու խորիմաստ աչքերի համար չի արվում, այլ կոնկրետ փայի, որը ստանում է Լֆիկի տերը:  Իսկ ի՞նչ է լինելու մի օր, երբ Սերժ Սարգսյանը այլևս չկարողանա տիրություն անել Լֆիկին: Նրան շատ դժվար է լինելու նոր տեր գտնելը, այն պարզ պատճառով, որ ոչ մեկը չի ցանկանալու իր վրա վերցնել Սերժ Սարգսյանի արածների պատասխանատվությունը:

Այստեղ խոսքը սեփականության անձեռնմխելիության մասին չէ: Այստեղ խոսքը կոնկրետ քայլերի, կոնկրետ տնտեսական վնասների և հանցագործությունների մասին է; Սա չունի վաղեմության ժամկետ: Սերժ Սարգսյանը արել է բաներ, որոնց համար ոմանք շատ կոնկրետ պատասխանատվություն են կրելու: Երբևէ Լֆիկը չի կարողանալու ասել, թե գիտե՞ք` ես հսկայական մոնոպոլիաները ձեռք եմ բերել հանուն հայրենիքի և ի շնորհիվ իմ գիտելիքների: Ցանկացած իշխանություն վաղը նրան հարցնելու է. «Լֆիկ, ի՞նչ փայատիրական և կոռուպցիոն սխեմաներ են գործել քո մենաշնորհների ժամանակ»: Սա շատ կարևոր է լինելու պարզել` հետագայում նոր լֆիկների և նրանց տերերի առաջացումը բացառելու համար:

Արթուր Բարսեղյան

Նախորդ հոդվածը‘Լրագրողական կազմակերպությունների կոչը`լրագրողների աշխատանքը խոչընդոտելու կապակցությամբ ‘
Հաջորդ հոդվածը‘«Որսորդը» ֆիլմը ներառվել է ԱՄՆ և Ֆրանսիայի կինոփառատոնների մրցութային ծրագրերում’