‘Լֆիկ, մի՛ սպանիր’

2817

Վերջին շրջանում լուրջ դժգոհություններ և լարվածություն է  առաջացել դեղորայքի շուկայում: Այս շուկայում աշխատող գործարարները մեկը մյուսի ետևից կանգնում են սնանկացման փաստի առաջ: Տարածված լուրերի համաձայն, Սամվել Ալեքսանյանը՝ Լֆիկ Սամոն, սկսել է կեղծել մեծ թվով նոր դեղամիջոցներ և դրանք դենպինգային գներով վաճառվում է դեղատներում:

Մեծ է դժգոհությունները դեղատներում. բազմաթիվ քաղաքացիներ անօգուտ «բուժումներից» հետո վերադառնում են դեղատներ և հաշիվ պահանջում` թանկ գներով կավիճ և այլ նութեր ստանալու համար: Շրջանառող լուրերի համաձայն, դժգոհություններ կան նաև բանակում, պետպատվերի շրջանակներում բուժմասեր և հոսպիտալներ մատակարարվող դեղամիջոցների որակը էապես նվազել է:

Դեղորայքի շուկայում տեսակետ է շրջանառվում, թե կեղծ դեղորայքի ծավալները վերջին շրջանում կտրուկ մեծացել են հատուկ այդ նպատակով ստեղծված նոր «գործարանի» շահագործմամբ: Որոշ լուրերի համաձայն՝ այդ գործարանը գտնվում է Հայաստանի տարածքից դուրս: 

Նախորդ հոդվածը‘«Դ!եմ եմ» թիմը ՊԵԿ նախագահից պահանջում է ապահովել ՍԴ որոշումների կատարումը’
Հաջորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Նախ իշխանությունը կհեռանա, ապա՝ մնացածը’