‘Լևանդովսկին ցանկանում է մնալ «Բավարիայում»’

1072

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին պատրաստ է երկարաձգել մյունխենյան ակումբի հետ պայմանագիրը՝ չնայած եվրոպական մի շարք ակումբներ հետաքրքրված են իր ծառայություններով:

-Ես գիտեմ, որ մի շարք ակումբներ հետաքրքրված են իմ ծառայություններով, բայց մտածում եմ «Բավարիայում» մնալու մասին: Սա հիանալի թիմ է, որը գեղեցիկ ֆուտբոլ է խաղում և գիտի՝ ինչպես է պետք հասնել հաջողությունների,-ասել է Լևանդովսկին «Sport Bild»-ին տված հարցազրույցում:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Լևանդովսկին 2014 թվականին է «Բավարիայի» հետ 5-ամյա պայմանագիր կնքել: Բունդեսլիգայի ընթացիկ խաղարկությունում Լևանդովսկին մասնակցել է 20 խաղի և խփել է 21 գոլ:

Նախորդ հոդվածը‘ՉԼ. 1/8 եզրափակիչ. «Ռոմա» – «Ռեալ Մադրիդ»֙ 0-2․ Ռոնալդուն ու Խեսեն հաղթանակ են պարգևում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդու.«Հույս ունեմ՝ մինչև մրցաշրջանի ավարտն այսպիսի «վատ» մարզավիճակում կլինեմ»’