‘Լևանդովսկի. «Բորուսիա»-ի հետ հանդիպումը ինձ համար առանձնահատուկ կլինի’

927

«Բավարիայի» հարձակվողը պատմել է այն մասին, թե ինչպես է հարմարվում մյունխենյան թիմում: 

Լեհաստանի ազգային հավաքականի հարձակվողը «Բավարիայի» կազմում է արդեն երեք շաբաթ և հասցրել է ընկերական հանդիպումներում 4 գոլ խփել:

««Բուրուսիայից» «Բավարիա» տեղափոխությունը դարձավ  իմ կարիերայի հերթական քայլը: Թիմը ինձ շատ լավ ընդունեց և իմ հարմարվելը այս թիմին ավելի արագ է տեղի ունենում, քան իր ժամանակին «Բորուսիայում» էր: Ես արդեն ծանոթացել եմ թիմի ֆուտբոլիստների մեծամասնության հետ. չէ որ մենք հաճախ ենք  խաղացել միմյանց դեմ: Այդ իսկ պատճառով իրադրությունը մի փոքր տարբեր է Դորտմունդից:

Հաջորդ ստուգողական խաղին (օգոստոսի 6-ին, MLS-ի աստղերի դեմ) մեզ կմիանան նաև աշխարհի չեմպիոնները  և մենք, վերջապես, միասին կմարզվենք ու կխաղանք: Oգոստոսի 13-ին «Բավարիան» Գերմանիայի սուպերգավաթի շրջանակներում կհանդիպի «Բորուսիայի» հետ: Դա ինձ համար առանձնահատուկ հանդիպում կլինի: Դորտմունդում ես անցկացրել եմ մի քանի հիասքանչ տարի: Սակայն մեր այս թիմն էլ շատ լավն է, և մենք ուզում ենք հաղթել:

Ես գիտեմ, որ կարող եմ ավելի լավ խաղալ: Կարևոր չէ, թե դու նախկինում  որտեղ ես խաղացել և ինչի ես հասել: Միշտ պետք է ձգտել առավելագույնին: Հուսով եմ, որ ես ամեն օր կդառնամ մի փոքր ավելի լավը:

Գվարդիոլա՞ն: Մենք խոսում ենք այն մասին, թե ի՞նչ ես կարող եմ անել այլ կերպ, կամ այնպես, ինչպես տեսնում է իմ մարզիչը: Ես դասական հարձակվող չեմ, որը 90 րոպե կանգնում է տուգանային հրապարակում և սպասում գնդակին: Ինձ համար ավելի կարևոր է մասնակցել թիմային խաղում: Ինձ համար կարևոր չէ, գոլ կխփեմ, թե ոչ: Կարևորն այն է, որ թիմը հաղթի»,-ասել Լևանդովսկին «Բավարիայի» պաշտոնական կայքում:

Նախորդ հոդվածը‘Բակո Սահակյանը հանդիպել է գերմանացի պատգամավորների հետ’
Հաջորդ հոդվածը‘Մոսկվայի դատարանը մեղավոր ճանաչեց Հրաչյա Հարությունյանին’