‘Լևանդովսկի. ««Ռեալի» հետ բանակցություններ չեմ վարել»’

1101

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հերքել է մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն՝ իր գործակալը բանակցություններ է վարում Մադրիդի «Ռեալի» ղեկավարության հետ:

«Ամեն տարի խոսում են այդ մասին: Ես շշուկների մասին խոսելու ցանկություն չունեմ: «Ռեալի» հետ բանակցություններ չեմ վարել»,-Լևանդովսկու խոսքը մեջբերված է «Sport Bild»-ից:

Հիշեցնենք, որ լեհ ֆուտբոլիստի մյունխենյան ակումբի հետ գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2019 թվականը։

Նախորդ հոդվածը‘ՉԼ․ Խումբ B․ «Վոլսֆսբուրգ» – «Մանչեսթեր Յունայթեդ»֙ 3:2, «ՊՍՎ» – «ԲԿՄԱ»֙ 2:1 (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Կուրտուա. «Կասիլյասն իմ կուռքերից մեկն է»’