‘ Լևոն Արոնյանը՝ Բադեն-Բադենի մրցաշարում’

942

Լևոն Արոնյանը կմասնակցի Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաքում անցկացվելիք խոշոր մրցաշարին:

Նրա մրցակիցները կլինեն Մագնուս Կարլսենը, Վիշվանաթան Անանդը, Ֆաբիանո Կարուանան, Մայքլ Ադամսը, Էթիեն Բաքրոն, Արկադի Նայդիչը և Դավիդ Բարամիձեն:

Մրցաշարը կայանալու է փետրվարի 2-9-ը: Պարտիաները մեկնարկելու են Երևանի ժամանակով 18:00-ին: Այս մասին տեղեկացնում է Armchess.am-ը:

Նախորդ հոդվածը‘Այսօր երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրն է’
Հաջորդ հոդվածը‘Քննիչը կեղծել է քրեական գործով ապացույցները. Հարուցվել է քրեական գործ’