‘Լևոն Արոնյանը կմասնակցի «Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» շախմատային սեանսին’

844

Դեկտեմբերի 20-ին` ժամը 12:00-ին, Շախմատի տանը (Խանջյան փող., 50ա շենք) տեղի կունենա արդեն ավանդույթ դարձած «Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» շախմատային սեանսը գրոսմայստեր Լևոն Արոնյանի հետ:

Միջոցառումն իրականացնում են «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները (Դանիայի արտաքին գործերի նախարության ֆինանսական աջակցությամբ) և Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան հետ համատեղ:

Այս տարի Լևոն Արոնյանի հետ կմրցեն Երևանի ներառական կրթություն իրականացնող դպրոցների աշակերտները:

«Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» միջոցառումների նպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորություններ ստեղծելու գաղափարին:

Միջոցառմանը հրավիրված են քաղաքական գործիչներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և  հաշմանդամություն ունեցող մարդիկ:

Լևոն Արոնյանն արդեն 5-րդ տարին է  ինչ մասնակցում է նախաձեռնությանը, այդպիսով միանալով հավասար հնարավորությունների ստեղծման գաղափարի տարածմանը:

Նախորդ հոդվածը‘ԱԺ-ում ստորագրահավաք է ընթանում ժամը 15:30-ին արտահերթ նիստ հրավիրելու համար (լրացված) ‘
Հաջորդ հոդվածը‘«Գազպրոպ Արմենիայում» չեն բացառում, որ կարող են դիմել գազի սակագնի վերանայման հայտով’