Լևոն Արոնյանը կմասնակցի Champions Chess Tour-ի եզրափակիչ մրցաշարին

498

Այսօր կմեկնարկի շախմատի Champions Chess Tour մրցաշարի եզրափակիչ փուլը: Այն կանցկացվի առցանց:

Մրցաշարի 10 մասնակիցները, որոնց թվում է նաև Լևոն Արոնյանը, մրցումները կսկսեն Champions Chess Tour-ի նախորդ 9 փուլերի ընդհանուր արդյունքների հիման վրա վաստակած բոնուսային միավորներով:

Լևոն Արոնյանն ընդհանուր հաշվարկով ընթանում է 3-րդ հորիզոնականում, նրա հաշվին բոնուսային 8 միավոր է գրանցված: Առջևում 16,5 միավորով Մագնուս Կառլսենն է, որին հաջորդում է 12,5 միավոր ունեցող Ուեսլի Սոն:

Մրցակարգի համաձայն՝ յուրաքանչյուր տուրում մրցակիցները արագ շախմատի 4 պարտիայից բաղկացած մրցախաղ կանցկացնեն, որի հաղթողը կստանա 3 միավոր, պարտվողը՝ 0: Հավասար արդյունքի դեպքում կանցկացվի 2 պարտիայից բաղկացած լրացուցիչ մրցախաղ, իսկ անհրաժեշտության դեպքում հաղթողը կորոշվի «արմագեդոնում»: Այդ դեպքում հաղթողին կտրվի 2, պարտվողին՝ 1 միավոր:

Մրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 100 հազար դոլար է, որից 30 հազարը կստանա հաղթողը:

Նախորդ հոդվածըՌոնալդ Կումանը որակազրկվել է Իսպանիայի առաջնության 2 խաղով
Հաջորդ հոդվածըSharjah Masters. Հայ շախմատիստները չեն կարողանա պայքարել մրցանակային տեղերի համար