‘Լևոն Արոնյանը միանձնյա գլխավորում է Վեյկ Ան Զեեի մրցաշարը’

393

Լևոն Արոնյանը ԱՄՆ շախմատիստ Հիկարու Նակամուրայի նկատմամբ հաղթանակից հետո միանձնյա գլխավորում է Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում անցկացվող Tata Steel Chess շախմատային գերմրցաշարը։

Ամերիկացուն ստիպելով 44-րդ քայլից հետո ճանաչել պարտությունը` Արոնյանը հնարավոր 4 միավորից 3 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Վեյկ Ան Զեեի շախմատային մրցաշարը կավարտվի հունվարի 26-ին: 

Նախորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը դոլարի և եվրոյի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Մայիսի 16-ը ուսանողության օր կսահմանեն ‘