‘ Լևոն Արոնյանն ու Սերգեյ Մովսիսյանը հաջող են մեկնարկել շախմատի Գերմանիայի Բունդեսլիգայում’

819

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջին համար Լևոն Արոնյանը Գերմանիայի թիմային առաջնությունում երկու պարտիա է խաղացել` գլխավորելով «Բադեն-Բադեն» ակումբը:

Նա նախ ոչ-ոքի է խաղացել գրոսմայստեր Ալեքսանդր Դոնչենկոյի (Գերմանիա) հետ, իսկ ապա պարտության մատնել գրոսմայստեր Ալեքսանդր Ֆիերին (Բրազիլիա):

Սերգեյ Մովսիսյանը, որը նույնպես խաղում է «Բադեն-Բադեն»-ի կազմում, հաղթել է ՖԻԴԵ-ի վարպետ Ուֆուկ Թունջերին (Թուրքիա) և գրոսմայստեր Սառա Հուլթին (Գերմանիա):

«Բադեն-Բադեն»-ը 11 տուրից հետո 21 միավորով Բունդեսլիգայում ընթանում է առաջին տեղում: Այս մասին տեղեկացնում է Armchess.am-ը:

Նախորդ հոդվածը‘ՉԼ. «Մանչեսթեր Սիթի» – «Բարսելոնա» 1-2․ Սուարեսի դարձավ այս հանդիպման հերոսը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ Football Coach World Ranking. Լավագույն մարզիչների տասնյակը’