‘Լևոն Բարսեղյանը բողոք-դիմում է ներկայացրել ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին’

3177

«Ասպարեզ» ակումբի հայտարարությունը.

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանը ժամը 20:11-ին բողոք-դիմում է ներկայացրել ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին: Բողոքում ասվում է. «Պարոն Մուկուչյան, Երեւանի 08/06 տեղամասում` թիվ 90 դպրոց` Բատիկյան փ., այլեւս ընտրող չկա, հանձնաժողովի անդամները բոլորի աչքի առաջ ցուցակներում ստորագրում են ընտրությունների չեկած ընտրողների փոխարեն: Արգելում են դիտորդներին եւ ԶԼՄ ներկայացուցիչներին նկարահանումներ անել տեղամասում: Խնդրում եմ հրատապ միջոցներ ձեռք առնել դիտորդի իրավունքները վերականգնելու համար:»

08/10 տեղամասում 19:20-ին մուտք էին գործել պատճենված վկայականներով 3 հոգի` ներկայանալով որպես դիտորդ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ, դիտորդ Արթուր Սաքունցի` ԿԸՀ-ին հարցում անելուց հետո, այդ երեք հոգին լքել են տեղամասը:

12/23 տեղամասում հանձնաժողովի նախագահ Մարգարիտա Լալայանը արգելում է իրականացնել տեսանկարահանումներ` հաշվարկի գործընթացի ժամանակ, որը կոպտագույն խախտում է:

07/29 տեղամասում` 146 դպրոց, Լուկաշինի փ., դիտվում են կողմնակի անձինք եւ մարդկանց կուտակումներ. անօրինական քարոզչություն է ընթանում, ահաբեկում են, սպառնալիքներ են հնչում, հանձնաժողովի անդամները թափթփված են աշխատում: 19:58
07/10 տեղամասում` թիվ 84 մանկապարտեզ, Շերամի փողոց, դիտվում են ընտրողների կուտակումներ եւ կողմնակի անձինք:

08/10 ընտրատեղամասում` թիվ 97 մանկապարտեզ, Ա-3 թաղամաս, ներկա են դիտորդներ, որոնց մոտ եղած դիտորդական կազմակերպության վկայականները պատճենի տեսքով են: Դրա մասին Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի դիտորդը ահազանգել է հանձնաժողովի նախագահին, սակայն նա հրաժարվել է մեկնաբանել կամ գրանցել փաստը: 19:44

07/14 տեղամասում` թիվ 80 մանկապարտեզ, Հաղթանակ, ՀՀԿ վստահված անձ` Սուրիկ Հայկազի Վարդանյանը ահաբեկում և սպառնում է դիտորդ Նաիրի Մաթեւոսի Հախվերդուն: 19:40
07/14 տեղամասում` թիվ 80 մանկապարտեզ, Հաղթանակ, ՀՀԿ-ական վստահված անձը համարձակվել է մի քանի անգամ վեճի բռնվել Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի դիտորդի հետ՝ պահանջելով չնկարահանել իրեն եւ քվեասենյակը: Դիտորդը մի քանի անգամ դիմել է հանձնաժողովի նախագահին՝ պահանջելով կարգի հրավեիրել վերջինիս, հանձնաժողովի նախագահը մի քանի անգամ կարգի է հրավիրել ՀՀԿ-ական վստայհված անձին, սակայն վերջինս չի դադարեցնում վեճ սադրելու փորձերը:

13/11 տեղամասում` թիվ 16 դպրոց, Բուռնազյան փ., խոչընդոտել են դիտորդի եւ լրագրողի աշխատանքը: Հանձնաժողովի անդամները խտրական վերաբումունք են ցուցաբերում:

08/02 տեղամասում` թիվ 152 դպրոց, Արարատյան 1-ին զանգված, տեւական ժամանակ վեճ է ընթանում հանձնաժողովի հանրապետական նախագահի եւ դաշնակցական վստահված անձի միջեւ, այն բանի համար, որ վստահված անձը առավոտից իր ձեռքում ունենալով տեղամասի ընտրացուցակները՝ շարունակ դրանցում նշել է քվեաթերթիկ ստացածների անունները:

08/07 տեղամասում` 90 դպրոց, Բատիկյան փ., քիչ առաջ մի երիտասարդ արդեն կնքված անձնագրով եկել է նորից քվեարկելու, հանձնաժողովի նախագահը միջամտել եւ դուրս է հրավիրել վերջինիս: 19:08

Նախորդ հոդվածը‘ԿԸՀ-ի պաշտոնյաներին ենթարկե՞լ քրեական պատասխանատվության’
Հաջորդ հոդվածը‘Ավանի թաղապետի տեղակալը հարձակվել է դիտորդի վրա (տեսանյութ)’