‘Լևոն Բարսեղյանը տպավորություն ունի, որ Սերժ Սարգսյանը մնացել է Սովետական միությունում’

1318

Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը երեկվա՝ Սերժ Սարգսյանի տված ասուլիսի «ձեւից ու բովանդակությունից» տպավորություն է ստացել, թե Սարգսյանը Սովետական միությունում է մնացել: 

«Տպավորություն ունեմ, որ մարդը մնացել է Սովետական միությունում, դրան վրա է եկել քրեաօլիգարխիկ ռեժիմը, ու ինքն իր «ակվարիումում» շարունակում է ապրել ու չնկատել, որ ինքը համարժեք չի ընկալում այն երկիրը, որի նախագահն է ուզում լինել»,- iLur.am-ի հետ զրույցում ասաց Բարսեղյանը:

Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանի երեկվա «փակ» ասուլիսին հրավիրվել էին հեռուստաընկերությունների ներկայացուցիչներ, սակայն նրանց թույլ չի տրվել տեսանկարահանել: 

Նախորդ հոդվածը‘Ինչ ուզում եք` ասեք, ոնց ուզում եք` ասեք, բայց համոզեք այդ մարդուն, որ դադարեցնի հացադուլը’
Հաջորդ հոդվածը‘Այսօր Վարդուհի Վարդերեսյանի ծննդյան օրն է’