‘Լևոն Բարսեղյան. Դատարաններն արդարադատություն իրականացնող մարմին չեն, այլ գործիք` Սերժ Սարգսյանի ձեռքին’

1062

Քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորագրերի շարժմանը միացել էին բազմաթիվ լրագրողներ, հրապարակախոսներ, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որոնցից էր նաև Գյումրիի  «Ասպարեզ» լրագրողների ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը: Պարոն Բարսեղյանին խնդրեցինք մեկնաբանել դատարանի՝ քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդության մերժումը:

-Պարոն Բարսեղյան, երեկ դատարանը մերժեց ձեր և հարյուրից ավելի այլ ճանաչված և հայտնի քաղաքացիների երաշխավորագիրը՝ քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Ինչպե՞ս կմեկնաբանեք դատարանի որոշումը:

-Առանձնահատուկ մեկնաբանելու բան չկա, դատարանները վաղուց ապացուցել են, որ արդարադատություն իրականացնող մարմին չեն, այլ գործիք են Սերժ Սարգսյանի ձեռքին: Կետային, ընտրովի, հարաբերական արդարադատության հետ գործ ունենք: Անկեղծ ասած՝ չէի կարծում, որ կփոխեր խափանման միջոցը, բայց պարտքս էր միանալ երաշխավորագրի շարժմանը:

Դե, այդ կինը չհասկացավ, էլի, որ Տիգրան Առաքելյանը ոչ փախնող է, ոչ էլ մի այնպիսի համեմատության մեջ կարող է լինել լիսկաների զավակների և այլոց հետ, չպատկերացրեց, ասել էին՝ այդպես արա, այդպես արեց: Ինչ-որ անհասկանալի բաներ է անում ռեժիմը: Անգամ ռեժիմն իր ինքնապաշտպանության տեսակետից էլի անհեթեթություն է, որովհետև որևէ շոշափելի ռիսկ Տիգրանը իր հասարակական գործունեությամբ չէր  նեկայացնում ռեժիմի համար: Շատ անհասկանալի, անհեթեթ դատ էր:

 

 

Նախորդ հոդվածը‘Ասադ. Սիրիային մեկ տարի անհրաժեշտ կլինի՝ քիմիական զենքը ոչնչացնելու համար’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի կառավարությունը հաստատել է Մաքսային միությանը միանալու առաջնահերթ միջոցառումների ցանկը’