‘Լևոն Բարսեղյան. Պերմյակովի հարցով Ռուսաստանին դիմելու որոշումը քաղաքական էր’

1858

Գյումրիում, իմ հասկանալով, տրամադրությունները անզիջում են, բայց այսօր ես դեռ բողոքի ակցիաների մասին տեղեկություններ չունեմ, գուցե էլի լինի ինքնաբուխ:

Այս մասին «Սիվիլնեթի» եթերում հայտարարել է Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը, որը երեկ ակտիվ մասնակցում էր բողոքի ցույցին:

Անդրադառնալով գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի խոստումին, որի համաձայն՝ վերջինս պետք է նամակով դիմի իր ռուսաստանցի գործընկերոջը՝ Պերմյակովին հանձնելու պահանջով, Լևոն Բարսեղյանը կարծիք հայտնեց, որ այդ որոշումը քաղաքական էր, և Գևորգ Կոստանյանը ուղղակի այդ քաղաքական որոշման կատարողն էր:

«Եթե Սերժ Սարգսյանը որոշի, որ՝ լավ դե, Գևորգ, դիմի, Կոստանյանը կվերցնի և կդիմի, եթե որոշեցին՝ դե լավ, նեղացնելու կարիք չկա հյուսիսային բարեկամին՝ չի դիմի,- ասաց Բարսեղյանը՝ հավելելով:- Ինչքան շուտ անեն, ինչքան անհեթեթ բաներ քիչ անեն, մարդկանց դժգոհությունը քիչ կլինի»:

Բարսեղյանը նաև համոզմունք է հայտնել, որ ինչպես այս, այնպես էլ բազմաթիվ այլ գործերով պետք է խոսել Բաղրամյան 26-ի հետ: 

Նախորդ հոդվածը‘Փորձագետներ. Չնայած բողոքի ակցիաներին՝ ՌԴ-ի և Հայաստանի միջև պառակտում չի լինի’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանցի փորձագետ. Գյումրիի հանցագործությունը հղի է զանգվածային հուզումների շարունակմամբ’