‘Լևոն Զուրաբյանի հարցը Գրիգոր Բադիրյանին ‘

1131

ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը այսօր՝ ԱԺ հերթական նիստի ժամանակ հարց է ուղղել Արդարադատության խորհրդի անդամի թեկնածու Գրիգոր Բադիրյանին՝ անդրադառնալով Լյուդմիլա Սարգսյանի կողմից ղեկավարվող ՍԴՀԿ կուսակցության դատական գործով անհայտ անձանց ներկայացրած փաստաթղթերին, որոնք գրանցվել և իրավաչափ են համարվել   Արդարադատության նախարարության կողմից, ինչպես նաև Տիգրան Առաքելյանի դեպքին, երբ դատարանի կեղծ վճիռները կայացվել են ոստիկանության կեղծ ցուցմունքների հիման վրա:

«Եթե մենք ներկայացնում ենք նման փաստեր, որոնք ցույց են տալիս փաստեր, որ դատավորները ակնհայտ անարդար վճիռներ են կայացրել, դուք, ստանալով նման ապացույցներ՝ կբարձրացնե՞ք դատավորներին կարգապահության ենթարկելու հարցը Արդարադատության խորհրդում»:

Պատասխան. «Դատական օրենսգրքով այս գործընթացը ընթացակարգված է և կարգավորված: Արդարադատության խորհուրդը պարտավոր է անել այն, ինչը նա պարտավորված է օրենսդրությամբ, և ցանակալի կլինի, որ բարձրակարգ իրավաբանի կողմից Արդարադատության խորհրդին ուղղվի  համապատասխան դիմում կամ բողոք, ուր այդ փաստարկները օրենքի պահանջներին համապատասխան կներկայացվեն , ուր փաստաբանը կկարողանա  հիմնավորել դատավորի կողմից օրենքի խախտման փաստը, և այդ դատավորը կենթարկվի կարգապահական պատասխանատվության»:

Լ. Զուրաբյան. «Օրինակ, եթե մենք ենք ձեզ ընտրում, այսպիսով՝ դուք մեր ներկայացուցիչն եք Արդարադատության խորհրդում, այդ դեպքում կարո՞ղ եմ ես ձեզ ներկայացնել ապացույցներ դատավորների  անարդար վճիռների մասին , կարո՞ղ եմ ձեր միջոցով այդ հարցը բարձրացնել Արդարադատության խորհրդում»:

Պատասխան. «Իհարկե կարող եք, ցանակալի կլինի, որ համապատասխան շահառու անձը դիմում ներկայացնի իր բավարար հիմնավորումներվ Արդարադատության խորհուրդ: Ես կարծում եմ, որ հետադարձ կապը, սկսած հետ կանչման ճանապարհից՝ մինչև ընթացիկ հարցեր համատեղ քննարկելու և լուծելու հարցում, շատ օգտակար կլինի: Իմ նախկին աշխատած պրակտիկայից ելնելով՝ հիմնականում խնդիրներով էին դիմում ընդդիմադիր դաշտի պատգամավորները, և յուրաքանչյուր կոնկրետ դեպք, երբ կհիմնավորվի, օրենքի պահանջներին համապատասխան, դատավորի կողմից՝ օրենքի կոպիտ խախտում, բնականաբար, անկախ նրանից, թե ով է այդ հարցը բարձրացնում, պարտավոր է Արդարադատության խորհուրդը, օրենքին համապատասխան, այդ խնդրին լուծում տալ»:

 

 

Նախորդ հոդվածը‘Թուրքիան Սիրիայի հետ սահմանին «երկիր-օդ» տիպի հրթիռներ է կուտակել’
Հաջորդ հոդվածը‘Ե. Բոզոյան. «Եթե իշխանափոխություն չլինի, Հայաստանը լրջագույն խնդիրներ կունենա զուտ պետականության իմաստով»’