‘Լևոն Զուրաբյան. Եթե Սահմանադրությունը չփոխվի, ապա Սերժ Սարգսյանը չի կարողանա պաշտոնավարել որպես նախագահ’

1035

Եթե գործող Սահմանադրությունը չփոխվի, ապա Սերժ Սարգսյանը առնվազն 2018 թվականից ի վեր այլևս չի կարողանա պաշտոնավարել որպես նախագահ: Այս մասին այսօր սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նրա խոսքով՝ նման իրավիճակը ստիպում է շատ ուշադիր լինել Սերժ Սարգսյանի առաջարկած՝ Սահմանադրությունը փոփոխելու որևէ նախաձեռնությանը, հատկապես, եթե առաջարկվող փոփոխությունների արդյունքում փոխվում է կառավարման մոդելը, իսկ վերոհիշյալ նորմը վերանում է: 

Զուրաբյանը նշեց նաեւ, որ սահմանադրական փոփոխությունների քողի ներքո իշխանություններն իրականում ցանկանում են հասարակության վզին փաթաթել մի նոր Սահմանադրություն, որը Սերժ Սարգսյանին թույլ կտա որպես «Հանրապետական կուսակցության գլխավոր քարտուղարե իր ձեռքում պահել կառավարման լծակները: «Այդ իրավիճակն ինձ հիշեցնում է Կենտրոնական և Հարավային Ամերիկայի «բանանային հանրապետություններինե, որտեղ յուրաքանչյուր նոր ղեկավարի գալով փոխվում էր նաև Սահմանադրությունը: Հայ Ազգային Կոնգրեսն ամեն կերպ դրան կխոչընդոտիե,-ասել է Զուրաբյանը:

ՀԱԿ խմբակցության ղեկավարը փաստեց, որ միջազգային փորձը ցույց է տալիս, որ ժողովրդավարական երկրները նոր Սահմանադրությունը ընդունում են մեկ անգամ եւ նրա հիմքում ընկած կառավարման մոդելը չեն փոխում՝ մեկընդիմշտ հաստատելով խաղի կանոնները քաղաքական վերնախավի համար: Կառավարման սահմանադրական մոդելի փոփոխման ցանկացած փորձ գործող իշխանությունների կողմից, ըստ էության, փորձ է ազատվել իրենց իշխանության հավերժացմանը խոչընդոտող սահմանադրական երաշխիքներից»,- հավելեց Լեւոն Զուրաբյանը:

Նախորդ հոդվածը‘Ջեյմս Ուորլիք. Լեռնային Ղարաբաղի իշխանությունների ձայնը պետք է լսելի լինի’
Հաջորդ հոդվածը‘Արտաշատում 2-հազարամյա վաղեմության որմնանկարներ են հայտնաբերվել’