‘Լևոն Զուրաբյան. Կառավարությունը մատուցել է առեղծված (տեսանյութ)’

1324

Այսօր ԱԺ-ում սկսվեցին 2013 թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումները:

Դիմելով հիմնական զեկուցող, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանին՝ ՀԱԿ  խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ասաց, որ Կառավարությունը մատուցել է մի շատ տարօրինակ առեղծված, մի հանելուկ. «Պարզվում է, որ կառավարության պահուստում առ  31.12.2013 թ. գտնվել է 189 մլրդ դրամ, մինչդեռ բյուջեի ծախսային մասը թերակատարվել է: Մենք շատ հաճախ տեսնում ենք մի իրավիճակ, երբ կառավարությունները չեն կարողանում բյուջեի ծախսային մասը ապահովել, բայց մտնում եմ մեծ ծախսերի տակ: Հիմա հայրենի կառավարությունը մատուցել է մի առեղծված, որի էությունն այն է , որ իրականում դուք հավաքել եք փողը, մի բան էլ ավելի, քան նախատեսված էր, բայց չեք ծախսել»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

Ատոմ Ջանջուղազյանի պատասխանը և Լևոն Զուրաբյանի արձագանքը՝ տեսանյութում:

Նախորդ հոդվածը‘Իրանի դեսպանը խնդրել է օգնել Հայաստանում պատիժը կրող 9 իրանցիների արտահանձնման հարցում’
Հաջորդ հոդվածը‘Ջհանգիրյան. Ի՞նչ ծառայության համար ենք մենք 8 մլրդ զիջում «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ին’