‘Լևոն Զուրաբյան. ՀԱԿ-ը Մարտի 1-ի հանձնաժողով ստեղծելու օրինագիծ կներկայացնի’

1138

«Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցությունը մարտի 1-ի հանձնաժողով ստեղծելու օրինագիծ կներկայացնի: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ համակարգող, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ հավելելով, որ այդ որոշումը կայացվել է խմբակցության՝ այսօր հրավիրված արտահերթ նիստի ժամանակ:

«Ըստ էության՝ պետական մարմինները ձախողել են մարտի 1-ի տասը սպանությունների, ինչպես նաև Հայաստանի քաղաքացիներին և զինծառայողներին ոստիկանների հասցրած հրազենային վնասվածքների հանգամանքների բացահայտումը, և մենք այս հարցը, ինչպես և խոստացել էինք ժողովրդին, բարձրացնելու ենք»,- նշեց նա:

Զուրաբյանը տեղեկացրեց, որ վաղը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը ասուլիս կհրավիրի և պարզաբանումներ կներկայացնի այս նախագծի վերաբերյալ:

iLur.am-ի հարցին, թե այս օրինագծի վերաբերյալ բանակցություններ եղե՞լ են այլ խմբակցությունների հետ, Զուրաբյանը պատասխանեց, որ ավելի ճիշտ են համարում որևէ օրինագիծ դնել շրջանառության մեջ, որից հետո անցնել բանակցություններին:

Նախորդ հոդվածը‘Գրիգորի Կարասինն ու Ֆիլիպ Լեֆորտը քննարկել են ԼՂ խնդիրը’
Հաջորդ հոդվածը‘Քվեաթերթիկները Վրաստանում կլինեն նաև հայերեն’