‘Լևոն Զուրաբյան. Որևէ լուրջ հակասություն «եռյակի» ներսում չկա’

1158

Որևէ լուրջ հակասություն ոչ իշխանական եռյակի ներսում չկա, ոչ մի արտասովոր բան տեղի չի ունենում, լրագրողներին հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Վերջինս նշել է, որ դաշնակիցների միջև մարտավարական քայլերի շուրջ նման տարաձայնությունները, բանավեճերը սովորական երևույթ են, և որ հետագա գործողությունների շուրջ ժամանակին բանավեճեր է ունեցել նաև Չերչիլը Ստալինի հետ:

Այն հարցին, թե արդյոք ԲՀԿ դանդաղկոտությունը պայմանավորված է Ծառուկյան- Սարգսյան հանդիպումներով` ՀԱԿ ներկայացուցիչը նշել է, որ տեղյակ չէ նման հանդիպումների մասին: «Ես չունեմ այդ հանդիպումները հաստատող հավաստի տեղեկատվություն, և շահարկումներով զբաղվել չեմ ցանկանում»,- ասել է Զուրաբյանը:

ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանն իր հերթին լրագրողներին հայտարարել է, որ պառակտման մասին լուրերը համարում է քաղաքական պայքարից հասարակությանը շեղելու փորձ: Այն հարցին, թե կլինեն արդյոք հանրահավաքներ` Ուրիխանյանը հայտարարել է, որ հանրահավաքները ժողովրդական շարժման անբաժան մասն են: «Այդ հարցին պետք է պատասխանեն ոչ իշխանական ուժերը միասին: Ես ներկայացնում եմ ԲՀԿ դիրքորոշումը: Եթե միասնական որոշում ընդունվի, մենք տեղյակ կպահենք: ԲՀԿ-ն վերահաստատում է երկրում արմատական և խորքային փոփոխություններ իրականացնելու վճռականությունը, և մեր կողմից կկիրառվեն բոլոր միջոցները, որոնք կապահովեն այդ գործընթացը»,- ասել է Ուրիխանյանը: 

Նախորդ հոդվածը‘Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արտակ Դաշյանի գեղեցիկ գոլը և գոլային փոխանցումը (տեսանյութ) ‘
Հաջորդ հոդվածը‘Պալեոլիթի դարաշրջանի հուշարձանը` միլիոնավոր արտեֆակտերով, փակուղու մեջ է դրել հնագետներին’