‘Լևոն Զուրաբյան. Քաղաքացիական պայքարում նշմարվում են քաղաքական պայքարի էլեմենտներ (տեսանյութ)’

1608

Այսօր դատախազության դիմաց, ի պաշտպանություն քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի և Հայ ազգային կոնգրեսի մյուս ակտիվիստների, ավանդական բողոքի ցույցն էր տեղի ունենում:

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը իր ելույթում ուշադրություն դարձրեց այն հանգամանքի վրա, որ Կոնգրեսի քաղհալածյալների ակցիային զուգահեռ դատախազության դիմաց հավաքված են քաղաքացիական ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանի աջակիցները, որն այդ ընթացքում հրավիրվել էր ՀՔԾ՝ իր դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում ցուցմունք տալու:  

Զուրաբյանը պատմեց, որ երբ շաբաթ՝ օգոստոսի 24-ին գնացել էր Արաբկիրի ոստիկանություն՝ ուր Կոմիտաս 5-ից բերման էին ենթարկվել մի շարք ակտիվիստներ, ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, որ մի խումբ քաղաքացիներ հնչեցրել են այնպիսի կոչեր, որոնք Կոնգրեսը հնչեցնում է դեռ 2008թ.-ից: Կոնգրոսի փոխնախագահի խոսքով, քաղաքացիները մասնավորապես պահանջում էին, որ ոստիկանները չդառնան Սերժ Սարգսյանի կամակատարները, վանկարկում էին «Սերժիկ, հեռացիր»:  Այսպիսով, ըստ Զուրաբյանի, ակնհայտ է, որ եթե դեռ մի քանի ամիս առաջ քաղաքացիական պայքարի ակտիվիստները խուսափում էին քաղաքական կարգախոսներից, ապա այժմ նրանց համար էլ է արդեն պարզ, որ երկրում առկա ցանկացած խնդրի, անարդարության՝ լինի դա սոցիալական ուղղվածության թե մարդու իրավունքների բնագավառից, հիմքում Սերժ Սարգսյանն եւ եւ նրա գլխավորած վարչակարգը:

«Եւ վերջին շրջանում ոստիկանության ջղաձգումներն էլ հենց վկայում են դրա մասին, որ ռեժիմը գիտակցում է դա», — նշեց նա:

Զուրաբյանի խոսքով, անկախ ամեն ինչից պետք են միասնական գործողություններ, քանի որ պարզ է, որ ամբողջ պայքարի թիրախը վերջին հաշվով ավազակապետությունն է և անձամբ Սերժ Սարգսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Նախորդ հոդվածը‘Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Դասախոսներին բարձր վարձատրելու համար պետք է չկերակրել երիտհանրապետական «բազեներին»’