‘Լևոն Թոքմաջյան. Շողոքորթություն չհամարեք ‘

1626

Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանը լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ԱԳՆ-ի շենքը հյուրանոց դարձնելու գաղափարից հետո ինքն այլևս ոչնչից չի զարմանում: Նա անընդունելի համարեց Պատկերասրահի շենքի քանդումը կամ կառավարության շենքի վրա գմբեթ տեղադրելու գաղափարը:

Հիշենք, որ երկու գաղափարներն էլ պատկանում եմ Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին:

Պատասխանելով  iLur.am-ի այն հարցին, թե քանդակագործն ինչպես է գնահատում քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի ներկայացրած՝ Հանրապետության հրապարակի վերակառուցման ծրագիրը, մասնավորապես՝ հրապարակի համայնապատկերը խարխլող «սիլուետների» խնդիրը, եթե նկատի ունենանք, որ այդ խնդիրը ծագել է  նույն Նարեկ Սարգսյանի հեղինակած ու հաստատած նախագծերի «շնորհիվ» ու  հետո էլ բարձրացվել դարձյալ իր կողմից, Լևոն Թոքմաջյանը  նախ  խուսանավեց՝ պնդելով, թե «Նարեկ Սարգսյանով չի ամեն ինչ», ապա ընդհանրապես շրջանցեց հրապարակի հարցը: iLur.am-ի այն դիտարկմանը, թե գմբեթի գաղափարը նույնպես Նարեկ Սարգսյանինն է, քանդակագործն արձագանքեց, որ իրականում այդ գաղափարը շատ վաղուց է եղել:

«Շողոքորթյուն չհամարեք, բայց ես համարում եմ, որ ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանն ամեն ինչ անում է Երևանի համար»,- ասաց քանդակագործը՝ հիշատակելով փողոցներում դրված նստարաններն ու Փակ շուկայի քանդումից հետո քաղաքապետի որոշումը՝ աշխատանքները դադարեցնելու մասին:

Նախորդ հոդվածը‘Football Observatory. Մեսին կրկնակի թանկ է Ռոնալդուից, իսկ Հենրիխ Մխիթարյանը ՉԼ-ի առանցքային ֆուտբոլիստների թվում է’
Հաջորդ հոդվածը‘Ինքնասպանություն է գործել գրող Վրեժ Իսրայելյանը (թարմացված, լուսանկարներ)’