‘«Լևոն Խեչոյանը շքանշանի համար չի կռվել»’

1318

Լրագրող Մհեր Ղալեչյանը ֆեյսբուքում գրում է.

«Ընդամենը երեկ տեսանյութից իմացա, որ Լեւոն Խեչոյանը մասնակցել է արցախյան ազատամարտին: Երբեմն զրուցել եմ իր հետ, պարբերաբար ընթերցել նրա հարցազրույցները, ու չեմ կարողանում հիշել, որ նա գոնե մի տեղ հիշատակած լինի պատերազմին մասնակցելու փաստը: Պարզապես մասնակցել է, ու վերջ: Ուրիշների նման գլուխ չի գովել, առիթ-անառիթ չի շեշտել դա, թեպետ էդ ուրիշների եւ գլուխգովանների մեծ մասը, պատերազմի տարիներին փախած լինելով, այսօր մարտական ինչ-որ շքանշաններ են ստանում: Իսկ Լեւոնը շքանշանի համար չի կռվել, ու երեւի դրա համար էլ նոր եմ իմանում: Խեչոյանին տեսնելիս նրա հանդեպ միշտ ակամա ակնածանքի զգացում ունեի: Մեծ Քաղաքացի եւ հրաշալի Մարդ: Ես շատ կցանկանայի, որ նրա վերջին հրաժեշտը ուղեկցվեր ծափահարություններով: Իր անցած ճանապարհի եւ թողած ժառանգության համար»:

Հիշեցնենք, որ Լևոն Խեչոյանը մահացել է հունվարի 8-ին ծանր, երկարատև հիվանդությունից հետո: 

Լևոն Խեչոյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 10-ին, ժամը 17:00-ից, Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Վերջին հրաժեշտը` հունվարի 11-ին, ժամը 12:00-14:00-ը, Ծաղկաձորի Կեչառիս վանքային համալիրում: Հուղարկավորությունը` նույն օրը, ժամը 14:00-ին, Հրազդանի ընտանեկան գերեզմանատանը:

Նախորդ հոդվածը‘Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ քննչական որեւէ գործողություն չի կատարվել’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Ստեղծված իրավիճակի առանձնահատկությունները’