‘Լևոն Խեչոյանին տեղափոխող ինքնաթիռը ժամանել է Երևան. Մամուլ’

1209

Մեր ժամանակների լավագույն գրողներից մեկին՝ Լևոն Խեչոյանին տեղափոխող ինքնաթիռը գիշերը վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։ Դորտմունդից Հայաստան նրան ուղեկցել են գերմանացի մեկ բժիշկ և բուժքույր։ «Զվարթնոցում», հենց թռիչքուղու վրա, Լևոնին դիմավորել է օդանավակայանի բժշկական ծառայությունը, ապա հանձնել շտապօգնության մեքենային, որն էլ նրան տեղափոխել է Ավանում գտնվող «Արտմեդ» բուժհաստատություն, ուր տևական ժամանակ նա բուժվում էր։ Թեև ընտանիքն ամեն ինչ արել է, որ Լևոնին տրավմայի չենթարկեն ավելորդ հույզերով, սակայն օդանավակայանում Խեչոյանին դիմավորել են մեծ թվով ընկերներ, հարազատներ, նրա գրչի երկրպագուներ»»,–գրում է թերթը։

Նախորդ հոդվածը‘Վատիկանի սուրբ Պետրոսի հրապարակում ինքնահրկիզման փորձ է կատարվել’
Հաջորդ հոդվածը‘Հիմնադրամ ստեղծելու փոխարեն ընդամենը պետք է պայքարել որսագողության դեմ. Մամուլ’