‘Լևոն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել’

1536

Նախաքննական մարմինն այսօր Մոսկվայում պաշտոնական մեղադրանք է առաջադրել հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողերի լվացման և յուրացման մեջ կասկածվող գործարար Լևոն Հայրապետյանին, «Ազատությանը» փոխանցել է գործարարի օգնական Դավիթ Երանյանը։

Մոսկվայի Բասմանի դատարանը հուլիսի 17-ին բավարարել էր քննիչի միջնորդությունն ու Հայրապետյանին կալանավորելու որոշում կայացրել, ըստ որի հայազգի գործարարը կալանքի տակ կմնա մինչև սեպտեմբերի 15-ը։

«Իտառ-Տասս»-ի փոխանցմամբ՝ հարուցված քրեական գործի շրջանակներում դատարանը կալանք է կիրառել նաև ավելի քանի 300 միլիոն ռուբլի ընդհանուր արժողությամբ «Բաշնեֆտ»-ում ունեցած Հայրապետյանի բաժնետոմսերի վրա։ Գործարարը կտրականապես հերքում է իր մեղքն ու չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։

Նախորդ հոդվածը‘Իրաքի մի մասը գրաված գրոհայինները հրամայել են զանգվածաբար թլպատել կանանց’
Հաջորդ հոդվածը‘Մշակույթը՝ քաղաքական խաղերի առարկա’