‘Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, նրան հոսպիտալացրել են’

823

Նախօրեին Մոսկվայում կտրուկ վատացել է տնային կալանքի տակ գտնվող գործարար Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը, նրան շտապ հոսպիտալացրել են: Այս մասին հայտնում է նրա բժիշկը:

Հայրապետյանը քաղցկեղ ունի, ինչպես նաև սրտի ու ճնշման հետ կապված խնդիրներ, շաքարախտ: «Նրան ստացիոնար բուժում է հարկավոր, հիվանդանոցում անցկացրած մի քանի օրը շատ քիչ է»,- բժիշկի խոսքերն է մեջբերում Արցախպերսը:

Նշենք, որ նախօրեին Մոսկվայում ներկայացված «Լևոն Հայրապետյան. կալանված ազատություն» վավերագրական ֆիլմում մանրամասնորեն ներկայացվում է նաև գործարարի առողջական անմխիթար վիճակը: 

Նախորդ հոդվածը‘Ով է Ամալ Քլունին. Պարզաբանում է Հ.Սասունյանը’
Հաջորդ հոդվածը‘«Սան Լորենցոյի» ավագը «Ռեալի» ֆուտբոլիստներին «թույլիկներ» է անվանել’