‘Լևոն Հայրապետյանի ինքնազգացողությունը դատարանում վատացել է’

906

Գործարար և հասարակական գործիչ Լևոն Հայրապետյանի ինքնազգացողությունը վատացել Մոսկվայի քաղաքային դատարանի նիստի ժամանակ: Ըստ «ՌԻԱ Նովոստիի»՝ Հայրապետյանը դատական նիստի մասնակցում էր ՔԿՀ-ից՝ տեսակապաի միջոցով: Գործարարի փաստաբանները դատարանում վիճարկում էին Հայրապետյանին ձերբակալելու որոշումը և պահանջում են նրան գրավով ազատ արձակել:

Իր ելույթում Հայրապետյանը հայտարարել է ապօրինությունների մասին, այնուհետև ձեռքը դրել է սրտին` ասելով, որ վատ է զգում: Փաստաբանները խնդրել են, որ  գործարարին  բժշկական օգնություն ցուցաբերվի ՔԿՀ-ում և առաջարկել են շարունակել դատական նիստը, սակայն դատարանը որոշել է ընդմիջել նիստը մինչև օգոստոսի 15-ը:

Հայրապետյանին սատարելու էին եկել նրա ընկերներ և բարեկամները, որոնց թիվը այնքան մեծ էր, որ ոչ բոլորն են  տեղավորվել դատարանի դահլիճում: Դրսում մնացածների համար կազմակերպվել էր տեսահեռարձակում: 

Նախորդ հոդվածը‘Ու՞մ շնորհիվ վերականգնվեց Այվազովսկու արձանը’
Հաջորդ հոդվածը‘Ծխախոտի մնացորդը՝ խոշոր հրդեհի պատճառ’