‘Լևոն Հայրապետյան. Հայաստանի ղեկավարությանը չունի արհեստավարժություն’

377

Հայաստանի ղեկավարությանը չունի արհեստավարժություն: Այս մասին «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության հետ զրույցում հայտարարել է սփյուռքահայ հայտնի գործարար, ծնունդով արցախցի բարերար Լևոն Հայրապետյանը:

«Դա խայտառակություն է, երբ թոշակն ավելացնում են 6 դոլարով: Եթե ստիպել օլիգարխներին և նրանց նմաններին մարել Հայաստանի արտաքին պարտքը, ապա ծերերին կարելի կլինի ավելացնել ոչ թե 6, այլ 100 դոլար: Պետք է սկսել դրանից»,- հայտարարել է նա՝ ավելացնելով, որ չի կարող հասկանալ բիզնեսմենների անկշտությունը, ինչը ստիպում է նրանց մտնել քաղաքականության մեջ՝ ավելի շատ փող վաստակելու համար: «Երբ նայում ես Հայաստանին դրսից՝ սփյուռքահայի հայացքով, մազերդ բիզ-բիզ են կանգնում»:

Հայրապետյանի խոսքերով, ինքը մեծ ափսոսանք է հայտնում այն առնչությամբ, որ Հայաստանում քարոզվում են ապազգային և անբարոյական արժեքներ: «Ինչո՞ւ են հեռուստատեսությամբ ցուցադրվում այնպիսի օրինակներ և տրվում այնպիսի ուղենիշներ, որոնց նայելով երեխաներն ուզում են լինել ավազակ, խուլիգան և գող: Այ սա է ինձ ամենից շատ մտահոգում»:

Ներկայացնելով Ռամիլ Սաֆարովի հերոսացման հարցի հանդեպ իր վերաբերմունքը, Հայրապետյանը նշել է, որ դա ոչ այլ ինչ է, քան նվեր հայ ժողովրդին Իլհամ Ալիևի կողմից: «Նա ուղղակի չի հասկանում, թե ինչ է անում, բայց մի բան միանշանակ է. Ալիևի ավարտը շատ վատ կլինի: Կարծում եմ, որ անգամ այն քոչվոր ցեղերին, որոնց ադրբեջանական ժողովուրդ են անվանում, մենք պետք է օգնենք ազատվել այդ ժառանգական ճորտատիրական միապետությունից»,- հայտարարել է նա:

Լևոն Հայրապետյանի հետ զրույցի մեծ մասը նվիրված էր Արցախյան հիմնախնդրին: Նրա խոսքերով, հայերը հաղթեցին պատերազմում, որովհետև ունեին շարժառիթ: «Ցավոք, պատմականորեն մեզ մոտ ձևավորվել է բարձրագույն պաշտոնատար անձանց դավաճանության ավանդույթ: Երբ Լևոն Տեր-Պետրոսյանին հարցրեցին, թե ինչու է նա դադարեցնում պատերազմը այն ժամանակ, երբ ադրբեջանցիներն այնքան էին հուսահատվել և կորցրել մարտական ոգին, որ հանձնվում էին առանց դիմադրության, նա պատասխանեց, որ այդ մասին իրեն խնդրել է Բորիս Ելցինը: Իսկ Ելցինին, իր հերթին, հավանաբար, խնդրել էր քաղբյուրոյի գործընկեր Հեյդար Ալիևը»,- հայտարարել է Լևոն Հայրապետյանը՝ ավելացնելով, որ պատերազմում կիսահղի լինել չի կարելի:

Առանց Արցախի մասնակցության բանակցությունների վերաբերյալ խոսելիս Լևոն Հայրապետյանը նշեց, որ դա ևս մեկ՝ ավելի լոկալ դավաճանություն է, որի արդյունքում ստացվեց, որ ոչ թե Արցախն էր պայքարում իր ազատության համար, այլ Հայաստանը «գրավել» է Ադրբեջանի տարածքները:

Այն հարցին, թե ինչո՞ւ էր այդ ընթացքում լռում Արցախը, Հայրապետյանը պատասխանեց, որ նրա ղեկավարությունը մեծ կախվածություն ուներ Հայաստանի ղեկավարությունից և չուներ սեփական արտաքին քաղաքականություն: Ես այդ մասին դեռ այն ժամանակ եմ զգուշացրել: Դա շատ վտանգավոր է և դեռ նվազագույնը 20-30 տարի հետապնդելու է մեզ: Անդրադառնալով միջազգային հանրության կողմից արցախյան հիմնախնդրի հանդեպ վերաբերմունքի հարցին, Հայրապետյանն ընդգծել է, որ այստեղ ճշմարտություն ակնկալելն անիմաստ է: «Այդպիսով ստացվում է, որ Կոսովոն կարող է լինել անկախ, իսկ մաքուր հայկական Արցախը՝ ո՞չ»:

«Մենք պետք է ոչ թե որևէ մեկի, այլ ինքներս մեզ վրա հույս դնենք: Պատմությանը հայտնի են օրինակներ, երբ մեր ամենամոտիկ դաշնակիցները դավաճանել են անգամ աչք չթարթելով: Այդ իսկ պատճառով մենք պետք է մաքուր օրգանիզմ ունենանք: Իսկ այն այսօր ժանգոտած է: Այս իմաստով մեզ մոտ շատ է կաղում դիվանագիտությունը և քարոզչությունը միջազգային ատյաններում: Արտգործնախարար Նալբանդյանը «զրոյական մարդ» է: Այդ թվում հենց այդ պատճառով է աշխարհը հավատում ադրբեջանական հրեշավոր ստին, իսկ մեր ճշմարտությունը չի անցնում»,- հայտարարել է Հայրապետյանը:

Անդրադառնալով առաջիկայում սպասվող նախագահական ընտրություններին, Լևոն Հայրապետյանը զարմանք է հայտնել այն առնչությամբ, որ թեկնածու են առաջադրվում մինչ այդ հանրությանն անհայտ մարդիկ: Թե նրանցից ո՞ւմ կտար նա իր ձայնը, եթե ընտրությունները տեղի ունենային առաջիկա կիրակի, Հայրապետյանը պատասխանել է, որ այժմ գործող նախագահին: «Չենք լռելու»-ի այն դիտարկմանը, որ ահռելի քանակություն է կազմում Սերժ Սարգսյանի քաղաքականությունից դժգոհ մարդկանց քանակը, Հայրապետյանը պատասխանել է. «նա լավագույնն է վատագույնների մեջ»:

Վերջում Լևոն Հայրապետյանը հայտնել է, որ 2013թ. հոկտեմբերին պլանավորվում է անցկացնել ևս մեկ համաարցախյան հարսանիք, որի ընթացքում կամուսնանան 2800 երիտասարդներ: Դրանից բացի, Հայրապետյանի հարազատ Վանք գյուղում ողջ թափով շարունակվում է Սուվորովի և Մադաթովի անվան ռազմական ուսումնարանի շինարարությունը:

Նախորդ հոդվածը‘Արոնյանը Ֆիլիպիններում` հանգստի ժամանակ. Ֆոտոշարք’
Հաջորդ հոդվածը‘Բիձինա Իվանիշվիլին Հայաստան կայցելի հունվարի 17-ին’