‘Լևոն Հայրապետյան. «Վերականգնմանս համար կպահանջվի եւս մի քանի ամիս»’

854

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Լևոն Հայրապետյանը շարունակում է վերականգնողական գործընթացը Գերմանիայում: Լեւոն Հայրապետյանը  վնասվածք էր ստացել 2012 թ. սեպտեմբերի 11-ին, Աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի Բուլղարիա-Հայաստան հանդիպման ժամանակ: Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում նշել է Լևոն Հայրապետյանը, ինքը դեռևս շարունակում է բուժվել գերմանական Ռեգենսբուրգ քաղաքի կլինիկաներից մեկում: «Առայժմ մարզվում եմ անհատապես՝ թեթև ծրագրով և առանց մեծ ծանրաբեռնվածությունների: Բժիշկները նշում են, որ վերականգնումս ընթանում է նորմալ հունով, բայց լիարժեք ապաքինման համար կպահանջվի ևս մի քանի ամիս: Եթե ամեն ինչ լինի այնպես, ինչպես նախատեսվում է, մայիսի կեսերին կկարողանամ լիարժեք մարզվել իմ ակումբի կազմում»,- է Լևոն Հայրապետյանը:

Նախորդ հոդվածը‘Ղրղզստանի նախկին նախագահին դատեցին, այդ թվում՝ խաղաղ ցուցարարներին գնդակահարելու համար’
Հաջորդ հոդվածը‘Փետրվարի 18-ին թանաքը չի՞ ցնդի (լուսանկարներ)’