Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԱՄՆ դեսպանի հետ

1063
Տեր-Պետրոսյան, Քվին

Այսօր՝ հուլիսի 31-ին, ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ Արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինի հետ։

Մեկ ժամից ավելի տեւած զրույցի ընթացքում հիմնականում շոշափվել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի հետ կապված խնդիրները։

Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանության քաղաքական եւ տնտեսական բաժնի ղեկավար Ալիսոն Հաննան, քաղաքական հարցերի պատասխանատու Ջենիֆեր Հեդդան եւ ՀՀ Առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը։


ՀՀ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Նախորդ հոդվածըՊակիստանում վստահ են, որ ԻՊ-ն է ահաբեկչական գործողության հեղինակը
Հաջորդ հոդվածըԽոսրով Հարությունյանը ստում է, կեղծում մեր ոչ վաղ անցյալի պատմությունը. Աշոտ Սարգսյան