‘Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԱՄՆ դեսպանին ‘

1738

ՀՀ Առաջին նախագահ, Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը այսօր հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ: Այդ մասին տեղեկացնում են Կոնգրեսի մամլո ծառայությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված զարգացումները, ընտրական գործընթացի օրինականության վերահսկման և այդ ուղղությամբ ընդդիմադիր քաղաքական ուժերի համագործակցության հետ կապված հարցեր, ինչպես նաև միջազգային հանրության կողմից այդ ընտրությունների մոնիտորինգի հնարավորությունը: Քննարկվել է նաև Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարներին առնչվող հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են Հայ Ազգային կոնգրեսի վարչության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը և վարչության անդամ Ավետիս Ավագյանը:

Նախորդ հոդվածը‘Վարդան Օսկանյան. Մեր հասարակությունը գիտակցում է այս ընտրությունների կարևորությունը’
Հաջորդ հոդվածը‘«Չելսին» Մոուրինյոյի համար «Ռեալին» կվճարի 12 միլիոն եվրո’