‘Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Լեհաստանի դեսպանի հետ’

4280

Օգոստոսի 31-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկու հետ` վերջինիս նախաձեռնությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հետ կապված վերջին զարգացումները, Հայաստանի ներքաղաքական իրավիճակը: Անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա վիճակին, ինչպես նաև հայ-լեհական հարաբերությունների պատմությանն ու հեռանկարներին առնչվող հարցերին:

 

Նախորդ հոդվածը‘Ահա թե ինչից պետք է ամաչի Հայաստանը’
Հաջորդ հոդվածը‘Չեխիա-Հայաստան` 3:0. Մեր հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց (տեսանյութ)’