‘Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՀՀ-ում Շվեդիայի գործերի հավատարմատարի հետ’

2049

Հունվարի 21-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Շվեդիայի գործերի հավատարմատար Մարտեն Էնբերգի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:

Ինչպես հաղորդում է Հայ Ազգային Կոնգրեսի մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում, հավատարմատարի խնդրանքով նախագահ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական հնարավոր զարգացումների վերաբերյալ իր մոտեցումները և Հայ Ազգային Կոնգրեսի առաջիկա անելիքները` հատկապես կարևորելով Հայաստանում տիրող համակարգային կոռուպցիայի, մարդու իրավունքների և ժողովրդավարական ազատությունների շարունակական ոտնահարումների արատավոր երևույթների վերացումը:

Առաջին նախագահը նաև ներկայացրել է իր մոտեցումները տարածաշրջանային խնդիրների, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարների վերաբերյալ:

Նախորդ հոդվածը‘Ճապոնիայի կառավարությունը հաստատել է ԻՊ-ի կողմից ձերբակալված իր քաղաքացիների ինքնությունը’
Հաջորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Հիվանդ Ուրվականների Քաղաք’