‘Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Ֆրանսիայի նորանշանակ դեսպանի հետ’

1583

Դեկտեմբերի 12-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:

Կոնգրեսի մամուլի ծառայության փոխանցմամբ, շուրջ երկու ժամ տևած զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային խնդիրների, ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարների, ինչպես նաև ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր:

Նախագահ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է նաև Հայաստանի ներքաղաքական զարգացումների վերաբերյալ իր տեսակետը` հատուկ անդրադարձ կատարելով քաղաքական ահաբեկչությունների` վերջերս ծայր առած ալիքին:

Նախորդ հոդվածը‘Լեւոն Բարսեղյան. Բռնության դեպքերի միակ պատասխանատուն Սերժ Սարգսյանն է’
Հաջորդ հոդվածը‘Ռիոյում ձերբակալված տղամարդը խոստովանել է, որ 42 սպանություն է կատարել’