‘Լևոն Տեր–Պետրոսյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպումն ավարտվել է’

4918

Եռյակի շրջանակներում տեղի են ունենում երկկողմ հանդիպումներ, որոնց նպատակը Սերժ Սարգսյանի ելույթից հետո Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակի քննարկումն է:

Բարգավաճ Հայաստան կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր տեղի է ունեցել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և Հանրապետության առաջին նախագահ, ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը: Հանդիպմանը մասնակցել են նաև ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը և ՀԱԿ պատգամավորներ Արամ Մանուկյանն ու Լևոն Զուրաբյանը:

Քիչ անց տեղի է ունենալու նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի և կուսակցության ներկայացուցիչների հետ:

Այս ձևաչափի քննարկումները շարունակվելու են ևս մեկ-երկու օր, որից հետո Եռյակը հասարկությանն է ներկայացնելու հետագա անելիքները:

Նախորդ հոդվածը‘Վերականգնվել է Հայաստանի գազամատակարարումը’
Հաջորդ հոդվածը‘Կոտայքի մարզպետի տեղակալը ազատվել է պաշտոնից’