‘Լևոն Տեր-Պետրոսյան. Շնորհավորանքի խոսք Սահմանադրության ընդունման առիթով’

3443

1995թ. այսօրը՝ հուլիսի 5-ը,  Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունման օրն է։ Սահմանադրությունը ոչ միայն անկախ պետականության խորհրդանիշ է, այլ, որպես հիմնական օրենք՝ նաև նույն այդ անկախ պետականության հետագա կայացման ու կառուցման նախագիծ, որը վավերացվել է համաժողովրդական հանրաքվեով, որին հետևելը պարտադիր է, որից շեղվելը հավասարազոր է հանցագործության։ Այն անկախ պետականության պահպանման և յուրաքանչյուր քաղաքացու ազատության, իրավունքների, ապահովության երաշխիքն է։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը 1990-95թթ. ոչ այնքան գրվել, որքան ստեղծվել է։ Դրանում ամփոփվել են մի կողմից՝ հայկական պետականության կառուցման նույն այդ տարիների առարկայական փորձն ու դասերը, մյուս կողմից՝ սահմանադրական իրավունքի ասպարեզում միջազգային նվաճումները։ Շուրջ 5 տարի տևած սահմանադրաստեղծ աշխատանքին մասնակից է եղել ոչ միայն բազմամարդ ու բազմակուսակցական Սահմանադրական հանձնաժողովն իր հարյուրավոր ժամեր տևած քննարկումներով, այլ նաև ողջ հասարակությունը, որի դատին են մի քանի անգամ հանձնվել Սահմանադրության նախագծերի տեքստերը։

Այսօր Հայաստանի Հանրապետության ամենակարևոր պետական տոներից մեկն է։

Այս առիթով ներկայացնում ենք 1995թ. հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով ՀՀ Սահմանադրության ընդունման առիթով Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի շնորհավորական խոսքը ՀՀ Ազգային ժողովի անդրանիկ նիստի իր ելույթում (27 հուլիսի, 1995 թ.)։

 * * *

 «Ու­զում եմ շնոր­հա­վո­րել մեր ողջ ժո­ղովր­դին՝ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան Սահ­մա­նադ­րու­թյան ըն­դուն­ման պատ­մա­կան իրո­ղու­թյան առ­թիվ, վս­տա­հու­թյուն հայտ­նե­լով, որ տաս­նա­մյակ­նե­րի հե­ռան­կա­րով այն կդառ­նա Հայոց պե­տա­կա­նու­թյան կա­յու­նու­թյան ապա­հով­ման վճ­ռա­կան գոր­ծոն, ինչ­պես նաև ժո­ղովր­դա­վա­րա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րի ձևա­վոր­ման, քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կու­թյան ստեղծ­ման և շու­կա­յա­կան տն­տե­սու­թյան զար­գաց­ման իրա­վա­կան երաշ­խիք։

Սահ­մա­նադ­րու­թյան հռ­չա­կու­մով փաս­տո­րեն իր տրա­մա­բա­նա­կան հան­գու­ցա­լուծ­մա­նը հան­գեց 1988 թվա­կա­նի հուժ­կու ազ­գային‑ազա­տագ­րա­կան շարժ­մամբ սկս­ված ան­կախ պե­տա­կա­նու­թյան կա­յաց­ման գոր­ծըն­թա­ցի առա­ջին, բախ­տո­րոշ հանգր­վա­նը, որի դա­ժան քն­նու­թյա­նը պատ­վով դի­մա­ցավ հայ ժո­ղո­վուր­դը՝ խու­սա­փե­լով ետ­կո­մու­նիս­տա­կան հա­սա­րա­կու­թյուն­նե­րից շա­տե­րին բա­ժին ըն­կած ներ­քին ցն­ցում­նե­րից և դա­ռը փոր­ձու­թյուն­նե­րից։

Պե­տու­թյան կա­յաց­ման առաջ­նա­հերթ խնդ­րի կող­քին ես ուզում եմ հա­վա­սա­րա­պես կա­րևո­րել նաև Սահ­մա­նադ­րու­թյան մեջ հա­մա­մարդ­կային ար­ժեք­նե­րի, մար­դու իրա­վունք­նե­րի և ազա­տու­թյուն­նե­րի գե­րա­կա­յու­թյան ամ­րագ­րու­մը, որը մեր ժա­ռան­գած իրա­կա­նու­թյան խոր­քային շեր­տում հիմ­նո­վին փո­խում է պե­տու­թյուն — քա­ղա­քա­ցի, հա­սա­րա­կու­թյուն — ան­հատ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ողջ փի­լի­սո­փա­յու­թյու­նը։ Պե­տաի­րա­վա­կան այս կտ­րուկ շրջա­դար­ձը են­թադ­րում է, ան­շուշտ, նաև պատ­մա­կա­նո­րեն ձևա­վոր­ված հո­գե­բա­նա­կան պայ­մա­նա­կա­նու­թյուն­նե­րի հաղ­թա­հար­ման մի ծանր շրջան, որը կա­րող է տևել եր­կար տա­րի­ներ։

Սահ­մա­նադ­րու­թյան ըն­դու­նումն, այս­պի­սով, ավար­տը դառ­նա­լով մեր պատ­մա­կան զար­գաց­ման մի կա­րևոր հանգր­վա­նի, միա­ժա­մա­նակ սկիզբն է մարմ­նա­վո­րում թե­րևս ոչ պա­կաս կա­րևոր, գու­ցե և ավե­լի պա­տաս­խա­նա­տու ժա­մա­նա­կաշր­ջա­նի։

Մեր ազ­գային պարտքն է՝ լիո­վին կյան­քի կո­չել Սահ­մա­նադ­րու­թյան հիմ­նա­րար սկզ­բունք­նե­րը՝ ի կեր­տումն հի­րա­վի ինք­նիշ­խան, իրա­վա­կան պե­տու­թյան, ար­դար, քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կու­թյան և ապա­հով, բա­րե­կե­ցիկ կյան­քի»։

Նախորդ հոդվածը‘Կյանքից հեռացել է Կիևի և համայն Ուկրաինայի միտրոպոլիտ Վլադիմիրը’
Հաջորդ հոդվածը‘«Ժառանգությունը» սահմանադրական բարեփոխումների կողմնակից է, որոնք, սակայն, կիրականացվեն Հայաստանի նոր իշխանությունների կողմից ‘