Լևոն Տեր-Պետրոսյան. «20 տարի հետո կցուցադրեք». 1996 թ. (տեսանյութ)

664

2020 թ.-ի մայիսի 12-ին լրացավ Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադարարի ռեժիմի հաստատման 26-ամյակը։ 1994 թ. մայիսի 5-ին Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանների ղեկավարների միջև ստորագրված Բիշքեկյան արձանագրությունը ճանապարհ հարթեց ռազմական գործողությունների դադարեցման և դրան հաջորդած 1994 և 1995 թթ. հրադադարի եռակողմ համաձայնագրերի կնքման համար:

 «Բանակի ակունքները գալիս են քաղաքական և ռազմական քայլերից»,- հրապարակված տեսանյութում նշել է սպարապետ Վազգեն Սարգսյանը՝ առաջարկելով խմել բանակի գերագույն գլխավոր հրամանատար՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կենացը:

Սպարապետը առաջին քաղաքական քայլը համարել է ՀԱԲ-ի վճռական և կտրուկ ցրումը:

«Եթե Ալիևը, Շևարդնաձեն, մյուսները մինչ այդ ունենային այդ քաղաքական վճռականությունը, համարձակությունը, իրենց մոտ անկասկած ավելի լավ կլիներ, և մեր պատերազմն էլ կարող էր այլ ընթացք ունենալ»,- նշել է Վազգեն Սարգսյանը:

Սպարապետը երկրորդ քաղաքական քայլը համարել է Լևոն Տեր-Պետրոսյանի պատասխանը Գրաչովին այն մասին, որ ռուսական 2 գունդ պետք է մնա Հայաստանում.

«Եվ այդ 2 օջախը դարձավ պորտալարը. Լենինականում եղած դիվիզիան՝ էդ պորտալարը, մինչև էսօր զինամթերք է բերում: Էն, ինչ ստացել ենք սովետական զորքերից, 96 թվականին էդ ամեն ինչը եռապատկվել է: Տա Աստված, էն օրը, երբ մենք կարողանանք էս մասին պարզ խոսել ժողովրդի աչքի առաջ: Չգիտեն: Ժողովուրդը պիտի էս մասին իմանա»:

Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ի պատասխան ասել է. «20 տարի հետո կցուցադրեք»:

Ինչպես նշել է Վազգեն Սարգսյանը՝ իր հավատը նախագահի նկատմամբ գալիս է նրանից, որ նա երբեք չի սխալվել կարևոր հարցերում. 

Ավելին՝ Հարութ Ուլոյանի տեսանյութում

newsline

Նախորդ հոդվածըԼևոն Տեր-Պետրոսյանի ավանդը Արցախյան ազատագրական պայքարում. Շուշիի ազատագրումը (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՉեմպիոնների լիգա․ «Ռեալը» բաց թողեց հաղթանակը «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում (տեսանյութ)