‘Լ.Անանիկյանը, Ռ.Սաքապետոյանը, Գ.Քյուրումյանը և Լ.Տեր-Պետրոսյանը ազատվելուց անմիջապես հետո մասնակցում են մայիսմեկյան «բողոքի» երթին’

3645

1966 թվականի ապրիլի 24-ին մի խումբ երիտասարդներ, գնացին Կոմիտասի անվան պանթեոն՝ Կոմիտասի գերեզմանին խոնարհվելու՝ ի նշան 1915 թվականի ցեղասպանության: Նրանցից շուրջ տասը ձերբակալվեցին ու հնգօրյա կալանքի ենթարկվեցին: Այդ երիտասարդների մեջ էր նաև Ստեփան Զատիկյանը: Նկարում պատկերված են ձախից աջ Լևոն Անանիկյան, Ռուբեն Սաքապետոյան, Գեղամ Քյուրումյան և Լևոն Տեր-Պետրոսյան, ովքեր ազատվելուց անմիջապես հետո մասնակցում են մայիսմեկյան «բողոքի» երթին: Կալանավայրում հասցրել էին սափրել նրանց գլուխները: 

Առաքել Սեմիրջյանի ֆեյսբուքյան էջից

\"\"

Նախորդ հոդվածը‘Տրնդեզի շարադրություններ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում’
Հաջորդ հոդվածը‘Լուրջ մրցակցային ընտրություններ. Ս.Սարգսյան vs Ս.Սարգսյան. Մամուլ’