‘Լ.Զուրաբյանը անձնական երաշխավորագիր է ներկայացրել քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի համար’

1481

Ագային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը դիմել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Եվա Դարբինյանին` խնդրելով ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել անձնական երաշխավորությունը:

Դիմումում ասվում է.

Ես` Լևոն Զուրաբյանս, Ազգային ժողովի պատգամավոր, «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար, ղեկավարվելով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 145-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, իմ խոսքով և մուծվող դրամական գումարով երաշխավորում եմ, որ թիվ ԵԿԴ/0225/01/11 քրեական գործով ամբաստանյալ Տիգրան Առաքելյանը կդրսևորի պատշաճ վարքագիծ, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով կներկայանա և այլ դատավարական պարտականությունները կկատարի՝ համաձայն քրեական դատավարության օրենսգրքի:

Ելնելով վերոգրյալից` խնդրում եմ ղեկավարվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածով և ամբաստանյալ Տիգրան Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել անձնական երաշխավորությունը:
Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված երաշխավորության գումարը կվճարվի որոշումը կայացվելուն պես` դատարանի դեպոզիտ հաշվին:

Նախորդ հոդվածը‘Հայաստան-Դանիա. Հենրիխ Մխիթարյանը՝ թիմի ավագ (խաղից առաջ)’
Հաջորդ հոդվածը‘Հայաստան-Դանիա խաղի հետ կապված` մի շարք փողոցներում կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը’