‘Լ.Զուրաբյանը հանդիպել է Անդրես Գրոսսի եւ Ակռամաշո Ֆելալիեւի հետ’

1083

Դեկտեմբերի 5-ին ՈՉ-ի շտաբի պետ Լեւոն Զուրաբյանը հանդիպում է ունեցել ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար, շվեցարացի պատգամավոր Անդրես Գրոսսի հետ։ Հանդիպման ընթացքում Զուրաբյանը ներկայացրել է սահմանադրական փոփոխությունների շուրջ քաղաքական գորընթացները, Հայաստանի ընտրական միջավայրը, ընտրակեղծարարության պրակտիկան, ինչպես նաեւ մինչ օրս արձանագրված ընտրախախտումները։

Նույն օրը Լեւոն Զուրաբյանը նույն խնդիրների շուրջ հանդիպում է ունեցել ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Ակռամաշո Ֆելալիեւի հետ։ 

Նախորդ հոդվածը‘Ալվեշ. «Իսկոն ինձ այնքան է դուր գալիս, որ կարող եմ նրան ներել ինչ պատահի»’
Հաջորդ հոդվածը‘«Բորուսիա Մ․» – «Բավարիա»֙ 3:1․ Առաջատարի առաջին պարտությունը (տեսանյութ)’