‘ Լ. Զուրաբյանի եւ Վ. Օսկանյանի դիմումն ուղարկվել է ՀՔԾ՝ ընթացք տալու համար’

1039

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը, տեղեկացնում եմ, որ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 16։25, ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Վարդան Օսկանյանի եւ Լեւոն Զուրաբյանի ստորագրությամբ գրությունը՝ հետեւյալ բովանդակությամբ. «Առաջարկում ենք մեր զրույցի ապօրինի գաղտնալսման եւ սոցցանցերում  տեղադրման կապակցությամբ հարուցել քրեական գործ, հայտնաբերել եւ պատժել հանցագործության պատասխանատուներին»: Կից ներկայացվել են այդ կապակցությամբ նախկինում  իրենց կողմից արված հայտարարությունները։

Նույն օրը, ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ, պատգամավորների գրությունն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝  քրեադատավարական կարգով  ընթացք տալու եւ որոշում կայացնելու համար։

ՀՀ գլխավոր դատախազի
մամուլի քարտուղար
Սոնա Տռուզյան

Նախորդ հոդվածը‘Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Ֆրանսիայի դեսպանին’
Հաջորդ հոդվածը‘Մեքսիկական բանտում ապստամբության ժամանակ 17 մարդ է զոհվել ‘