‘Լ.Զուրաբյան. Եթե կա համախմբման շանս, ապա ինչո՞ւ պետք է հրաժարվենք ‘

899

«Քաղաքականության մեջ առաջնորդվում են շահերով, այդ իսկ պատճառով մեր համագործակցությունը ԲՀԿ-ի հետ ընդունելի է: Մենք նշել ենք, որ պետք է ազատվենք ներկա ռեժիմից: Եթե կա նման համախմբման շանսեր, ապա ինչո՞ւ պետք է հրաժարվենք այդ հնարավորությունից: Մեզ ոչ ոք խոստումներ, հավատարմության երաշխիքներ չի տվել, քաղաքականության մեջ նման բաներն իսկապես ծիծաղելի են: Մենք փորձում ենք պայմանավորվել եւ անել այն, ինչ ժողովուրդը սպասում է մեզանից: Եթե ստացվի, որ դա միասնաբար անենք, լավ է, իսկ եթե ոչ` կշարունակենք անել մեր ուժերով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայ ազգային Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը՝ պատասխանելով ԲՀԿ-ի հետ համագործակության հարցին:

Լրագրողի հարցին, թե այդ դեպքում, ինչպե՞ս է ինքը վերաբերվում նրան, որ ԲՀԿ Գյումրիի կառույցը թիվ 35 ընտրատարածքում սատարելու է ոչ թե Կոնգրեսի թեկնածու Մուրադ Գրիգորյանին, այլ՝ ՀՀԿ-ական Արման Սահակյանին, Զուրաբյանը արձագանքեց. «Մենք լսել ենք մամուլից ԲՀԿ-ի բացատրությունը, որ դա տեղական կառույցի որոշում է: Մենք իմացանք, որ այնտեղ 3 կառույց կա ԲՀԿ-ի, որից մեկն է նման որոշում ընդունել: Այդուհանդերձ, գտնում ենք, որ դա չի նպաստում համախմբման այն ոգուն, որը նկատվում է վերջին օրերին»: 

Նախորդ հոդվածը‘ՆԱՏՕ-ն հակահրթիռային համակարգեր կունենա Թուրքիայի տարածքում’
Հաջորդ հոդվածը‘Դեւիդ Բեքհեմը հեռանում է Լոս Անջելեսից’