‘Լ. Զուրաբյան. Կոնգրեսն այսօր կորոշի ԲՀԿ-ի հրավիրած քննարկումներին մասնակցության հարցը ‘

1808

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը «Հայ ազգային կոնգրես» խմբակցությանը առաջարկել է հանդիպել և խոսել կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու շուրջ: Կոնգրեսի այսօրվա քաղխորհրդի նիստում կընդունվի համապատասխան որոշման հարցը: Այդ մասին iLur.am-ին տեղեկացրեց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի կողմից առաջարկված՝ կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու քննարկումներին:

«Քիչ առաջ ինձ զանգահարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը և պաշտոնապես առաջարկեց մասնակցել այդ հարցի շուրջ երկուշաբթի օրը նախատեսված քաղաքական կոնսուլտացիաներին»,- ասաց նա:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նման համագործակցությունը կարող է բերել ընդհուպ նախագահական ընտրություններում միասնական թեկնածուի սատարմանը՝ կոնգրեսական պատգամավորը պատասխանեց, թե ոչինչ չի կարելի բացառել:

Ի դեպ, Նաիրա Զոհրաբյանի կողմից առաջարկված 100%  համամասնական ընտրական կարգին անցելու գաղափարը, Լ. Զուրաբյանի խոսքով, Կոնգրեսն առաջարկել էր դեռևս  ընտրական օրենսգրքի իր փաթեթում:

Հիշեցնենք, որ երեկ ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարությամբ էր հանդես եկել, որտեղ առաջարկում էր անցնել կառավարման խորհրդարանական համակարգին և 100% համամասնական ըտրակարգին: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առաջիկա օրերի ընթացքում խորհրդակցություններ է սկսելու քաղաքական ուժերի հետ՝ պարզելու այս գաղափարի շուրջ համախմբվելու հնարավորությունները:

 

Նախորդ հոդվածը‘Հետաքրքիր փաստեր ԱՄՆ ընտրություններից. երիտասարդ կինը ծննդաբերական ցավերով շտապել է տեղամաս ‘
Հաջորդ հոդվածը‘Օբամայի «հաղթական» թվիթը ռեկորդ է սահմանել ‘