‘Խաբի Ալոնսո. Դեռևս չեմ որոշել՝ շարունակելո՞ւ եմ խաղալ Իսպանիայի հավաքականում’

795

 

 «Ռեալի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոն դեռևս չի որոշել՝ շարունակելո՞ւ  է  խաղալ  հավաքականում, և արդյո՞ք Բրազիլիայի աշխարհի առաջնությունը նրա համար կդառնա վերջինը:    

 

 32-ամյա խաղացողը պատրաստվում է իր 6-րդ խոշոր մրցաշարին՝  Իսպանիայի ազգային հավաքականի կազմում: Այս ընտրանու  կազմում նա երկու անգամ՝ 2008 –ին և  2012-ին, դարձել է Եվրոպայի, իսկ 2010-ին՝ Աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր:

«Ես դեռ չեմ որոշել՝ կհեռանա՞մ ազգային հավաքականից, թե՞ ոչ:   Այս պահին ես կենտրոնացած եմ Աշխարհի առաջնության վրա: Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչպես ինձ կզգամ մրցաշարից հետո: Եթե ես իմ մեջ ուժ գտնեմ ելույթներս շարունակելու համար, ապա կմնամ», —իսպանացու խոսքերն է մեջբերում  ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ  «Ռեալի» խաղացողն ասել է, թե մրցաշարից հետո հեռանալու է ազգային հավաքականից և կենտրոնանալու է  միայն ակումբային խաղերի վրա:

Նախորդ հոդվածը‘Հայաստանը պարտավոր է արգելել պահպանվող որևէ հուշարձանի ամբողջական կամ մասնակի տեղափոխումը. ճարտարապետ’
Հաջորդ հոդվածը‘Ջոան Ռոուլինգը դեմ է Շոտլանդիայի անկախացմանը ‘