‘Խախտումներ կոմպոզիտորների միության համագումարին’

1106

Երեկ շարունակված Կոմպոզիտորների միության համագումարին, խախտումներ են գրանցվել: Մասնավորապես, համագումարի պատվիրակներին գրանցող երիտասարդները հրաժարվում էին գրանցել կոմպոզիտորների միության անդամ Ռուսլան Գալստյանին: iLur.am-ի հետ զրույցում Ռուսլան Գալստյանը հայտարարեց, որ իրեն իրավունք չունեն չգրանցել համագումարին և որ տեղի ունեցողը ապօրինություն է, որը պարտադիր պետք է ուղվի: Համագումարի նախագահության անդամ, կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի վրդովմունքին, թե ի՞նչ հիմքով և ինչ իրավունքով են արգելել գրանցել Ռուսլան Գալստյանին, պատվիրակներին գրանցող երիտասարդը հայտարարեց, որ դա միության (այլեւս նախկին) նախագահ Ռոբերտ Ամիրխանյանի  կարգադրությունն է:

Նշենք սակայն, որ գրանցված անձանցից կար Բաղդասարյան Աննա անունով մի կին, որը սակայն միության անդամ չէր հանդիսանում ուստի քվեարկության իրավունք չուներ:

Հիշեցնենք, որ երեկ կայացած քվեարկության արդյունքներով, Ռոբերտ Ամիրխանյանն այլեւս միության նախագահը չէ: Նրա փոխարեն նախագահ է ընտրվել Արամ Սաթյանը: 

Նախորդ հոդվածը‘Նախարար. Գործազրկության նպաստի 94%-ը նպատակին չէր հասնում’
Հաջորդ հոդվածը‘Մարկոսն ու Սարկիսովը կարող են տեղափոխվել «Ակտոբե»’