‘Խախտումներ և տարաձայնություններ` կոմպոզիտորների միության համագումարին’

1348

Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում այսօր լարված մթնոլորտ էր: Հայաստանի կոմպոզիտորների միության անդամները հավաքվել էին համագումարի: Արդեն համագումարի մեկնարկին տեղի ունեցավ, ըստ կոմպոոզիտրների, մի արտառոց բան. նախագահության կազմում ընդգրկվեցին յոթ հոգի, այնինչ նախկինում այդ թիվը երբեք չի գերազանցել երեքը:

Համագումարի օրակարգի հետ կապված այդպես էլ քվեարկություն չեղավ:

Կոմպոզիտորների միության նախագահ Ռբերտ Ամիրխանյանը իր ելույթը ավարտելուց անմիջապես հետո լքեց դահլիճը, և ներկաները նախագահին հարցեր տալու հնարավորություն չունեցան:

Երբ առաջարկվեց լսել վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը, զգալի թվով պատվիրակներ դեմ հանդես եկան դրան, հայտարարելով, որ հանձնաժողովը լիազորություններ չունի, որովհետև լեգիտիմ չէ, քանի որ նախ` չի ընտրվել նախորդ համագումարի կողմից, և երկրորդ, եթե ընտրված էլ լիներ, միևնույն է` կանոնադրության համաձայն երկու տարի առաջ արդեն լրացած կլիներ նրա լիազորութունների ժամկետը:

Ֆինանսական հաշվետվություն այդպես էլ չներկայացվեց, քանի որ ֆինանսական հաշվետվություն ներկայացնող վերստուգիչ հանձնաժողվի լեգիտիմությունն ի սկզբանե չընդունվեց, ընթերցվեց զուտ հաղորդում՝ ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ:

Այդ հաղորդւմից հետո խոսք վերցրեց հինգ կոմպոզիտորների կողմից լիազորագիր ներկայացրած  փաստաբան Կարեն Մանուչարյանը: Նա հայտարարեց, որ համագումարը ծայրից-ծայր ընթանում է օրենսդրության խախտումներով, սակայն համագումարը նախագահող Վլադիլեն Բադալյանը հրաժարվեց հնարավորություն տալ Կարեն Մանուչարյանին ելույթ ունենալ խախտումների վերաբերյալ:

 

 

Նախորդ հոդվածը‘Յուրի Վարդանյանի որդին փաստաբանի գումար չունի ‘
Հաջորդ հոդվածը‘Երևանն ու Մարսելը համագործակցելու են նաև առողջապահական ծրագրերով’