‘Խաղաղության Նոբելյան մրցանակակիրները կքննարկեն Սիրիայի իրավիճակը’

906

Սիրիայի իրավիճակը կլինի խաղաղության Նոբելյան մրցանակակիրների գագաթնաժողովի ուշադրության կենտրոնում, որը կայանալու է հոկտեմբերի 21-23-ը Վրաշավայում: Այդ մասին ИТАР-ТАСС-ին այսօր հաղորդել է այդ հանդիպման տանտերրը՝ Լեհաստանի նախկին նախագահ և հանրահայտ անկախ «Սոլիդարնոստ» արհմիության առաջնորդ Լեխ Վալենսան:

Վալենսան հանդես է գալիս աշխարհի կազմակերպման համակարգը փոխելու  և «տաբուների» ցուցակ ստեղծելու օգտին, որում կլինեն հակասեմիտիզմը, ռասիզմը, քիմիական զենքը և այլն: «Հարկավոր է ասել՝ մենք XXI դարի սերունդ ենք, երբեք, ոչ մի տեղ և ոչ մեկի թույլ չենք տա խախտել այդ արգելքները: Այդ դեպքում աշխարհն ապահովագրված կլինի առանց ֆիզիկական միջամտության»,- ասել է Վալենսան: «Ես հարցեր կբարձրացնեմ, որոնց մասին միշտ եմ խոսել՝այն մասին, որ աշխարհը վատ է կազմակերպված, և այն մասին, որ թե՛ ՄԱԿ-ը, թե՛ ՆԱՏՕ-ն և թե՛ Եվրոպայի Միությունը հին դարաշրջանի գաղափարներ են: Ամեն ինչ հարկավոր է  մի քիչ խմբագրել: Ես կջանամ, որ իմ գործընկերները համաձայնեն ինձ հետ և ինչ-որ կերպ ազդեն իշխանավորների վրա, որպեսզի նրանք հնարավորինս արագ միջոցներ ձեռք առնեն»,- ասել է Վալենսան:

Խաղաղության Նոբելյան մրցանակակիրների՝ Վարշավայում կայանալիք գագաթնաժողովը թվով  տասներեքերորդն է: Նախորդը տեղի է ունեցել անցյալ տարի Չիկագոյում: Լեհաստանում և, առհասարակ՝ Կենրոնարևելյան Եվրոպայի տարածաշրջանում, այն առաջին անգամ է տեղի ունենալու: Գագաթնաժողովում իրենց մասնակցությունն արդեն իսկ հաստատել են ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը, Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ-լաման, ՀԱՀ վերջին սպիտակամորթ նախագահ Ֆրեդերիկ դե Կլերկը, իրանցի իրավապաշտպան Շիրին Էբադին, իռլանդացի հասարակական գործիչներ Բետտի Ուիլյամսը և Մեյրիդ Մագուայրը, տնտեսագիտության բանգլադեշցի հայտնի պրոֆեսոր Մուհամադ Յունուսը: 

Նախորդ հոդվածը‘«Վալենսիայի» երկրպագուները բողոքի ակցիա են կազմակերպել «Սուոնսիի» դեմ խաղից հետո (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Ամեն ինչի մեղավորը «ուրիշներն» են’