‘Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Եվրամիությանը ‘

883

2012 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Եվրամիությանը,հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Այս մասին հայտարարել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թուրբեռն Յագլանդը, որը 2009 թվականից նաև Նորվեգական Նոբելյան կոմիտեի անդամ է:  Ըստ Յագլանդի՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը հիմնավորվել է այն փաստով, որ Փարիզյան պայմանագրի ստորագրումից ի վեր՝ 60 տարի շարունակ Եվրամիությունը գործել է ի շահ Եվրոպայում ժողովրդավարության և Մարդու իրավունքների պաշտպանության:

Ի դեպ, Նոբելյան կոմիտեի որոշումը հայտարարելուց ավելի քան մեկ ժամ առաջ Նորվեգական հեռարձակման ընկերությունը «գուշակել» էր դափնեկրի անունը. նորվեգացի լրագրողները հաղորդել էին, որ կոմիտեի հինգ անդամները որոշումը կայացրել են միաձայն:

Նախորդ հոդվածը‘Սամվել Բալասանյանի թիկնապահները մարդ են ծեծել ‘
Հաջորդ հոդվածը‘Գոմեշի մսի գործով մեղադրյալը սրտի կաթված է տարել ‘