‘Խաղատան դիմաց հանկարծամահ է եղել էկոնոմիկայի նախարարության աշխատակիցը’

1281

Հուլիսի 12-ին ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանից Զովունի տանող ավտոճանապարհին գործող «Միլիոներ» խաղատան մուտքի մոտ տղամարդու դի կա: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Օպերատիվ-քննչական խումբը, ըստ նախնական տեղեկությունների՝ պարզել է, որ մահացածը Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 66-ամյա Գ. Շուխյանն էր, ով խաղատնից դուրս գալիս հանկարծամահ էր եղել: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չկան, սակայն քննիչի կողմից նշանակավել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Աղբյուրը հայտնում է, որ ըստ տեղեկությունների՝ մահացածը աշխատում էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության լաբորատոր ինստիտուտում՝ որպես առաջատար մասնագետ: 

Նախորդ հոդվածը‘ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հայաստան’
Հաջորդ հոդվածը‘Փայլակ Հայրապետյանը ճանաչվել է տուժող ‘