‘Խաղացողների շրջանում անցկացված հարցումներով կատարյալ մարզիչը Մոուրինյոն է’

912

Լրագրողներն Անգլիայում և Շոտլանդիայում հանդես եկող 123 խաղացողների շրջանում հարցումներ են անցկացրել, թե ում հետ կցանկանային աշխատել: Պարզ ասած՝ ով է նրանց կարծիքով «կատարյալ մարզիչը»:

Առաջին տեղը՝ մեծ խզումով, զբաղեցրել է «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն (48 տոկոս): 2-րդ տեղում է «Բավարիայի» ղեկավար Պեպ Գվարդիոլան (31 տոկոս), իսկ ահա 3-րդ տեղը, ըստ էության, բացակայում է, հաշվի առնելով ձայների հսկայական տարբերությունը: 8 տոկոս հավաքել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, 6-ական տոկոս՝ Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը եւ «Վեստ Հեմի» գլխավոր մարզիչ Սեմ Էլարդայսը: Համեստ՝ մեկ տոկոսի ձայն է հավաքել Ռոյ Հովսոնը:

Նախորդ հոդվածը‘Նեյմար. «Կուզենայի եզրափակիչը խաղալ «Կամպ Նոու» մարզադաշտում»’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանի հավաքականի նախկին ավագ. Մեզ առաջարկում էին վաճառել Թուրքիայի հետ խաղը’