‘Խաղը նմանեցնում են իրականությանը. Սուարեսը որակազրկվել է նաև համակարգչային խաղում’

914

Կատալոնական «Բարսելոնայի» և Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը որակազրկվել է նաև  համակարգչային խաղում:

FIFA-2015-ում ուրուգվայցին չի կարող խաղալ մինչեւ հոկտեմբերի 26-ը: Այս մասին հաղորդում է Insid Spanish Football-ը:

Հիշեցնենք, որ Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունում Իտալիայի հավաքականի և Թուրինի «Յուվենտուսի»  պաշտպան Ջորջո Կյելինիի ուսը կծելու համար Սուարեսը իսկապես որակազրկվել էր 4 ամսով: Նրա որակազրկման ժամկետը լրանում է հոկտեմբերի 24-ին:

Նախորդ հոդվածը‘Անգլիայի Պրեմիեր լիգայի ֆուտբոլիստը ձերբակալվել է պանիր գողանալու կասկածանքով’
Հաջորդ հոդվածը‘Դատախազություն. ՄԻՊ-ը փորձում է իրականացնել դատարանի գործառույթները’